Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես իմանայի, որ Լյովայի շիշը, մեկ էլ վիզը այդքան հակաժողովրդավարական էր, շուտ կանեի». Սասուն Միքայելյան

Ապրիլ 23,2018 20:20

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հարթակից ելույթ ունեցան դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Անդրանիկ Հարությունյանը:

Հետո հարթակ բարձրացավ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հավաքի մասնակիցները հորդորեցին, որ նրա ձեռքը շիշ տան, հիշելով, թե ինչպես նա հարվածեց շշով Լեւոն Երանոսյանին:

Հավաքի մասնակիցներն անընդհատ վատանում էին եւ հարթակից ստիպված էին լինում շտապօգնություն կանչել: Սասուն Միքայելյանը կատակեց. «Ժողովուրդ ջան, Սերժի վախտ վատանում էիք, հիմա վատանում եք, սենց ո՞նց կլինի»:

Հետո նա ասաց. «Եթե ես իմանայի, որ Լյովայի շիշը մեկ էլ վիզը այդքան հակաժողովրդավարական էր, շուտ կանեի»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ իր կողքը հիմա կանգնած է իր թոռնիկը, անունը՝ Կոմիտաս. «Կոմիտասիս անունը ծնվել է Ազատության հրապարակում՝ 2008-ին, երբ Թումանյանի արձանի մոտից եկան այդ հրոսակախմբերը եւ ջարդեցին ժողովրդին, ես հրամանատար, կանգնած չկարողացա օգնել իմ ժողովրդին: Ես էդ ջարդուփշուրը մինչեւ հիմա չեմ ներել, այսօր այս շարժմանը տվեցի ամեն ինչ, ձեռք եմ բերել հպարտություն»:

Նա հիշեց, որ 2008-ին կալանավայրից գրել էր, այդ ժամանակ եմ հասկացել Կոմիտասն ինչու է գժվել ու երդվեցի, տղա թոռ ունենամ, անունը կդնեմ Կոմիտաս:

Սասուն Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, եւ ասաց, որ տանելով իրենց ոստիկանական բաժանմունք, շատ լավ են վերաբերվել իրենց. «Նրանց Սերժն էր սարքել բոբո, սովորական մարդիկ են նրանք: Ուսադիրներով մարդիկ միշտ էլ ենթակա են, փառք ու պատիվ իրանց նաեւ»:

Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, հետո ասաց. «Նիկոլ, ապրես բռատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30