Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանին զգուշացրել է՝ չօգտվել Հայաստանի ներքին զարգացումներից և զերծ մնալ սադրանքներից:
«Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա, որ Հայաստանում ներքին քաղաքական զարգացումների ֆոնին կարող է որևէ գործողություն հրահրել Արցախի դեմ և իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները»,- գրել է Բալայանը: