Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օլիգարխները, բիզնեսմենները, պետական իշխանության մեջ ներգրաված չեն լինելու». Արարատ Միրզոյանը՝ անելիքների մասին

Ապրիլ 23,2018 20:07

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը այսօր Հանրապետության հրապարակում վառեց այն գունավոր ծխարձակիչներից, որն այրել էին նաեւ ԱԺ-ում՝ որպես ազատության ջահ:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ «ՀՀԿ-ն դեռ դիմադրելու է, ժողովուրդ, ես ձեզ եմ հարցնում, գնալո՞ւ եք մինչեւ վերջ: Հասկանում ենք, չէ՞, որ ՀՀԿ-ն ՀՀ-ում իշխանություն չի լինելու»:

Նա ասաց, թե ինչ է լինելու առաջիկայում եւ վստահեցրեց, որ եթե չանեն՝ մարդիկ թող պահանջեն. «Օլիգարխները, բիզնեսմենները, պետական իշխանության մեջ ներգրաված չեն լինելու: Պետական իշխանության մեջ ներգրաված մարդիկ բիզնես արտոնություններ չեն ունենալու, ժողովուրդը ստեղծարար, ազատ է լինելու: Մենք պիտի կարգավորենք Ընտրական օրենսգիրքը եւ ամբողջ ընտրական համակարգը: ՀՀ-ում այսուհետ պիտի լինեն միայն ու միայն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Իշխանությունը ՀՀ քաղաքացիներից այլեւս երբեք չպիտի խլվի:

Իշխանությունը ժողովրդինն է եւ այն իրացնելու է ժողովուրդը ընտրությունների միջոցով: Մենք պիտի քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից ու մանկապարտեզներից: Դպրոցների դասատուները, տնօրենները, մանկապարտեզների դաստիարակները պիտի միայն զբաղվեն երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ: Մեր բուհերը, որ դարերով հայտնի է եղել՝ որպես կրթության առաջատար, հիմա կիլոմետրերով հետ է աշխարհից: Մենք պիտի բուհերը զարգացնենք ու պիտի սկսենք նրանից, որ ԵՊՀ ռեկտորն իշխանության առաջ չպիտի խոնարհի»:

Նա ասաց, որ առողջապահական նորմալ համակարգ պիտի ձեւավորեն, ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ պետք է կերտենք մեր երազանքների Հայաստանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30