Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբաջյանի պապը պատմեց իր երազը, թե ինչպես է Աբաջյանն ասել՝ «մի օրով եկել եմ»

Ապրիլ 23,2018 20:00

Հրապարակում հանրահավաքի հարթակին է ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը: Նա ասաց, որ աշխարհի հեղափոխական պայքարի պատմության մեջ եզակի երեւույթ է մեր հայ ժողովրդի այս խոշոր հեղափոխական շարժումը: Նա ասաց, որ իր հերոս թոռան՝ Ռոբերտ Աբաջյանի խոսքն է տալիս մասնակիցներին. «Նա բացակա է, բայց նրա հոգին ու նրա պատկերը սա է»:

Նա ասաց, որ երեկ հանրահավաքից հետո երազ է տեսել՝ «Դուրս եմ գալիս իբր հանրահավաքի գալու, Տոլստոյի անվան դպրոցի մոտ, որտեղ բնակվում էր հերոսը ձեր, կանգնած էր մայթի վրա, ասաց՝ պապի, էս իրիկունով ո՞ւր ես գնում, պապան Դավիթի հետ տանն է, ավագ որդիս է Դավիթը: Ասի՝ դու ո՞ւր էիր, չէիր երեւում, չկայիր, ասեց՝ պապի ջան, էլի չեմ լինի, մի օրով եմ եկել ու վաղը գնալու եմ: Ասեց՝ հեռվից եկել եմ»:

Երազում Ռոբերտ Աբաջյանն ուզել է հանրահավաքի գնալ, պապը չի թողել, ասել է՝ «Ռոբ ջան, ինչ ուզում է լինի, դու չպիտի գաս, որովհետեւ էդ հանրահավաքների ժամանակ իմ աչքի առաջ կարմիր բերետավորները՝ 100-120 կգ-անոցները հարձակվել են 30-40կգ-անոց երեխաների վրա, գցում են ասֆալտի վրա, ջարդում են, դու չպիտի գաս, քեզ էլ կարող է դնեն մի ջահելի տեղ, քեզ էլ ծեծեն: Ասեց՝ պապի, ես ինչքան քեզ գիտեմ, դու ռիսկով մարդ ես, չպիտի՛ վախենաս, ես թուրքերից չվախեցա, հիմա իմ հայ ժողովրդի զավակների՞ց պիտի վախենամ»:

Աբաջյանի պապն ասաց, որ շնորհքը միայն հաղթելը չէ, պետք է հաղթանակածը կարողանալ պահպանել, որ Աբաջյանի հոգին հանգիստ լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30