Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի». Հայկ Մարության

Ապրիլ 23,2018 19:45

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ վստահեցրին, որ «մի ծաղկով գարուն հաստատ գալիս է» ու այդ ծաղիկներն են Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորման ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ բոլոր այն մարդիկ, որոնք քրեական կամ վարչական հետապնդման են ենթարկվել այս օրերին, հետապնդումները պետք է դադարեցնել: Այն մարդիկ, որոնք տուժել են, այն մարդիկ, որոնք մեքենաներով ճանապարհ են փակել, նրանց առանձնակի պետք է հատուցվի, լուրջ ներդրում ունեցածներին հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ տրվի: Նա ասաց, որ չգիտի, թե վաղը ինչպիսի իշխանություն ենք ունենալու, այդ պահին հավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ Նի-կոլ, Նի-կոլ:

Իոաննիսյանն ասաց,մ որ կունենանք իշխանություն, որի օրոք չեն լինի քաղբանտարկյալներ, կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, դատական արդարադատություն կլինի, կունենանք բուհեր, որտեղ մարդիկ իսկապես կկրթվեն:

Դերասան Հայկ Մարությանն իր ելույթում ասաց. «Այսքան ժամանակ, ինչ սկսել ենք պրոցեսը, որ ճիշտն ասեմ՝ կատակ անելս չէր գալիս, բայց այսօր առաջին կատակը, որ արեցի՝ գնացի տուն ու բեղերս թրաշեցի»: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ անուշ, անուշ:

Նա ասաց. «Երբ հիշեցի այն պահը, երբ մեր տղերքին գողացան ու տարան, մտածեցին՝ ըհը, ոնց որ կպնում ա, մեկ-երկու ժամ հետո տեսան, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց, ես պատկերացրեցի իրանց դեմքը, որ նստած կոմպյուտերի դեմը, ի՞նչ էին ասում, գիտե՞ք՝ ինշքա՞մ ա»:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որն ի սկզբանե հավատաց սրան, մենակ սկսեց ու բոլորով հաղթեցինք. «Շատերն ասում էին՝ իսկ ի՞նչ է լինելու հետո: Հետոն լավ ա լինելու, բայց լավ լինելու համար եկեք նաեւ բոլորս իմանանք, որ ամեն մեկս իր տեղում անելիք ունի, որովհետեւ սա սկիզբն է այն իսկական եւ ճշմարիտ ճանապարհի, որը մեզ բերելու է իրական, պայծառ եւ ամենաուժեղ Հայաստանին»:

Կարգին Հայկոն նաեւ ասաց. «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե հայ ժողովուրդը այսպես բաց ձեռքերով կարողացավ տանի այսպիսի հիանալի ու հիասքանչ հաղթանակ, ապա թող մեր հարեւան պետությունը հասկանա, որ մեր ժողովուրդը, եթե բաց ձեռքերով սենց բաներ է անում, հանկարծ զենք վերցրեց ձեռքները ինչեր կանի: Ու թող հանկարծ մտքներով չանցնի էս կողմ նայի»: Հավաքի մասնակիցները վանկարկում են՝ ազատ, անկախ Արցախ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30