Շնորհավորում ենք մեր ժողովրդին քաղաքական և բարոյական հաղթանակի առիթով: Առաջին անգամ ժողովրդի արդարացի պահանջը իրականացավ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների արդյունքում:
Մենք բարձր ենք գնահատում շարժման կազմակերպիչների անձնազոհ գործողությունները, որն իր էությամբ քաղաքական հեռանկար է բացում երկրում ժողովրդավարության, սոցիալական արդարության, ազատության և համերաշխության գաղափարների կենսագործման ուղղությամբ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ երկրում բնականոն քաղաքական գործընթացը կծառայի ժողովրդի կենսական պահանջներին:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության