Ցուցարարների մի խումբ այս պահին շրջապատել է կառավարության շենքը ու վանկարկում է. «Նիկոլ, վարչապետ»:
Շենքը հսկում են ոստիկանները, նրանք որեւէ կերպ չեն արձագանքում քաղաքացիների կոչերին: Քիչ առաջ «Քաղաքացիական համաձայնություն« կուսակցությունից Արայիկ Հարությունյանը կոչ արեց հավաքվածներին հեռանալ կառավարության շենքի առջեւից:
Հանրապետության հրապարակում շարունակվում է քաղաքացիների տոնախմբությունը, կես ժամից սպասվում է Նիկոլ Փաշինյանի վերադարձը, նա խոստացել էր 6:30-ին հաղթանակի հանրահավաք անցկացնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ