Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն այլեւս ԱԺ-ում չպետք է լինի, նոր ընտրություններ պետք է լինեն». Արայիկ Պապիկյան

Ապրիլ 23,2018 17:56

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն այլեւս հասարակությունում տեղ չունի:

«Ես միշտ վստահ էի, որ ժողովուրդը հաղթելու է, ու ազատվելու ենք այն իշխանությունից, որը կեղեքում էր մեզ, երբեք կասկած չեմ ունեցել. շնորհավորում եմ համայն հայությանն այս հաղթանակի կապակցությամբ: Կասկած չեմ ունեցել, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի ճնշման տակ պետք է հեռանա»,- ասաց Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին միացած Արայիկ Պապիկյանը:

Ըստ նրա՝ հայությունը երբեք այսքան միաբան չէր եղել. «ՀՀԿ-ն այլեւս տեղ չունի ՀՀ հասարակությունում, նրանք ժամ առաջ բոլոր հիմնական պաշտոններից պետք է հրաժարվեն ու իշխանությունն իրապես հանձնեն ժողովրդին. խորհրդարանն այլեւս լեգիտիմ չէ ու երբևէ լեգիտիմ չի եղել, նրանք զավթել են հայ ժողովրդի իշխանությունը ու իրավունք չունեն որոշում կայացնեն: Նրանք, որոնք համարում էին՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, այդ կասկածները հիմա պետք է փարատվեն, որ անփոխարինելիներ չկան, ՀՀԿ-ն այլեւս ԱԺ-ում չպետք է լինի, նոր ընտրություններ պետք է լինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30