«Ազատություն» ռադիոկայան. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են», – այսօր, պատասխանելով մոսկվացի լրագրողների հարցերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Սա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, որի հետ մենք զարգացնում են ամեն մտերիմ հարաբերություններ», – ասել է Կրեմլի խոսնակը:
Լրագրողներից մեկի հարցին էլ՝ արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կարող են միջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Պեսկովը հակադարձել է․ – «Իսկ ինչո՞ւ պետք է Մոսկվան միջամտի այդ իրադարձություններին: Կարծում եմ, որ հիպոթետիկ բնույթի նման դատողությունները բացարձակապես տեղին չեն»:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ` երկրում ստեղծված ներքին կացության առթիվ կոնսուլտացիաներ կազմակերպելու նպատակով: