«Ուզում եմ հավատալ, ուղղակի դժվար է, որովհետեւ մինչեւ հիմա այնքան սուտ է խոսել…ամեն դեպքում հիմա ամենադժվար փուլն է սկսվում, բոլորը հիմա էյֆորիայի մեջ են, բայց իրականում ամենադժվար փուլն է գալիս: Եթե այսօր երիտասարդությունն ամեն ինչ արել է գրագետ, հուսով եմ՝ մինչեւ վերջ գրագետ կգնան»,- Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նման կարծիք հայտնեց մի քաղաքացի: Նրա խոսքով, ինքն ուզում է երկրի ղեկավար տեսնել պարզ աչքերով ու հայացքով գործչի:
Ցուցարարները դժվարանում են հետագա իրադարձությունների մասին խոսել, մի ցուցարար ասաց. «Հետագա քայլերի մասին ոչինչ չեմ կարող ասել, կարծում եմ՝ ի հայտ կգան նոր առաջնորդներ»:
«Չգիտեմ՝ ով կլինի հաջորդը, բայց որ կյանքը կրինք, էդ հաստատ»,- հավելեց մեկ այլ ցուցարար:
«Շատ լավ է լինելու»,- Հանրապետության հրապարակում իրենց հաղթանակը տոնելիս ասում են ցուցարարները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ