Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվելուց հետո Հանրապետության հրապարակ շարժվեց, որտեղ նրան սպասում էր հոծ բազմություն: Փաշինյանին ցուցարարները դիմավորեցին շամպայնով, տորթերով, Տիգրան Մեծի փողոցում ձեռքերի վրա բարձրացրեցին եւ թռցնում էին:
Բայց առավել հուզիչ էր Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ հանդիպումը: Նրանք գրկախառնվեցին մի քանի վայրկյան: Ցուցարարները Աննա Հակոբյանին ասում էին՝ «Շնորհավորում ենք, մեր առաջին տիկին»:
Ցուցարարներից մեկը, մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը հարցնում էր՝ «Նիկոլ, մինչեւ վերջ կգնաս, չէ՞»: Փաշինյանը պատասխանում էր՝ «обижаешь»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ