Երևանում սպասվում է արգենտինական գինու իսկական տոն: «Արգենտինական գինու շաբաթը», որը կազմակերպվում է երկրորդ տարին անընդմեջ, այս անգամ` ապրիլի 23-ից 29-ը, հանդիսանում է արգենտինական գինիների տարածման գլխավոր իրադարձությունը` նպատակ ունենալով խթանել դրա սպառումն ու դարձնել «Արգենտինական գինին» որակի գրավական:
«Արգենտինական գինու շաբաթ 2018-ի» շրջանակներում Երևանի մոտ 20 ռեստորաններում կարող եք վայելել արգենտինական գինիներ հատուկ զեղչերով` ուղեկցված մի շարք հետաքրքիր առաջարկներով:
Ապրիլի 25-ին Արգենտինայի դեսպանատանը գործող Մշակութային կենտրոնում տեղի կունենա արգենտինական գինու և դրա առանձնահատկությունների մասին սեմինար, որին կհաջորդի գինու մատուցման տեխնիկայի, կանոնների ու արարողակարգի վերաբերյալ վերապատրաստում: Սեմինարին մասնակցելու են Երևանի մի շարք ռեստորանների և գինետների ներկայացուցիչներ:
Ապրիլի 26-ին կնշվի «Մալբեկի համաշխարհային օրը», որի հիմնական նպատակն է արգենտինական գինիների համտեսն ու տարածումը: Միջոցառման ընթացքում տեղական արտադրողների հետ համագործակցության արդյունքում կներկայացվեն արգենտինական գինիների հինգ ապրանքանիշեր, որոնք հասանելի են տեղական շուկայում: Ներկայումս Հայաստանում կարելի է ձեռք բերել արգենտինական Fin del Mundo, Doña Paula, Cristóbal, Terrazas և Malma գինիները:
Արգենտինական գինու շաբաթը կեզրափակվի ապրլի 29-ին Արգենտինական մշակույթի կենտրոնում կայանալիք Միլոնգայով` պարելու տանգո և համտեսելու արգենտինական գինիներ:
Ներկայացնում ենք այն ռեստորանների և գինետների ցանկը, որտեղ կարող եք վայելել արգենտինական գինիները զգալի զեղչերով:
1 Wine Republic
2 Asador
3 Wine Time
4 Paparazzi Cafe
5 The Wine House
6 Patio
7 La Cucina
8 The Club
9 In Vino
10 Tapastan
11 Provence
12 La Piazza
13 Terrazza
14 Mezzo
15 Yans
16 Al Leoni
17 Aires
18 Pahest 33
19 Fish Club
20 Hanz & Franz
21 Louis Charden
22 Amigo
23 Food on Wood
Մամուլի հաղորդագրություն