Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին.
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- գրել է ֆուտբոլիստը։