Նիկոլ Փաշինյանը ցուցարարներից երկու ժամ խնդրեց հանգստանալու եւ կուսակիցների հետ քննարկելու հետագա քայլերը:
Նա գնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, իսկ թե ինչ են քննարկել այսօր մեկուսարանում փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա ասաց, որ այդ մասին կհայտնի հանրահավաքի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեկուսարանում զրկված է եղել տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, նա հայտնեց 6:30 Հանրապետության հրապարակում հաղթանակի հանրահավաք է տեղի ունենալու:
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում էլ քիչ առաջ հանդիպեցին ցուցարարների երկու խմբի մասնակիցները, նրանք տոնում են Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ