«Ձեր ցավը տանե՜մ»,-քիչ առաջ Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարներին այսպես դիմեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ազատ արձակվեց: «Էլ չասեմ, պարզ է, չէ՞, որ հաղթել ենք»,-հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասաց. «Վերջին մեկ օրում կատարյալ մեկուսացման մեջ եմ եղել: Հիմա խնդրում եմ՝ հնարավորություն տվեք երկու ժամով մեկուսանալ, որպեսզի գործընկերներիս հետ հասկանամ իրավիճակը, կալանավորված մեր ընկերների ազատման հարցը լուծեմ»:
Ապա պատգամավորը կոչ արեց այսօր 18:30-ին Հանրապետության հրապարակում մասնակցել հանրահավաքի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ