Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գրողի բաց նամակը վարչապետին. «Մեծ դիվանագետը կարող է երկրի ներսում խաղաղություն հաստատել»

Ապրիլ 23,2018 15:58

Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ գրող-լրագրող Աննա Սահակյանից

Պարո՛ն վարչապետ, հարգելի Սերժ Ազատի ,ես վաղվա օրը խնկարկողներից մեկն եմ եղել ամեն տարի,բայց այսօրվա օրը թույլ չի տալիս խոսեմ ապրիլի 24-ից:

Մինչ օրս հպարտորեն եմ կրում հանրապետական կուսակցության անդամատոմսս և ի տարբերություն որոշ մարդկանց՝ չեմ հրաժարվում:

Կուսակցությունը հիմնադրել են երկրիս լավագույն գործիչները և ի հիշատակ նրանց,ես այն պահելու եմ: Բայց դա չի նշանակում, որ պիտի աչք փակեմ ժողովրդիս հետ կատարվող երևույթներին: Ամեն ինչ մեկ օրում չհասունացավ, սա ժամանակին չուղղված սխալների արդյունքն է: Մեր բոլոր սխալների:

Կխնդրեի, որ կարդաք իմ ստեղծագործություններից մեկը, որն էլ հայի անցյալի և ներկայի նկարագիրն է: Դեռ ուշ չէ և դուք կարող եք շատ բան փոխել: Մեծ դիվանագետը կարող է երկրի ներսում խաղաղություն հաստատել և փոխել հայի ապրելաձևը:

Ի՞նչ է նշանակում հայ զինվորն էլ միանա ցույցին: Ուրեմն անգամ զինվորն է հիասթափված իր ապրելու ձևից: Զինվորը մեր կյանքն է և եթե նա բողոք ունի, ուրեմն վերևում նստածներն անչափ են թերացել, ուրեմն նրա շուրջն ամեն բան ճնշող է:

Ես շարքային լրագրող եմ, երկրիս ճակատագրով մտահոգված երիտասարդ, որը չի կարող անտարբեր մնալ վատ երևույթներին: Դուք ինքներդ էլ գիտեք, որ աթոռին կարգվող բազմաթիվ պաշտոնյաների մեղքով ազգը հասավ այս վիճակին:

ԺՈՂՈՎՐԴԻՍ ՑԱՎԸ

Մեր Սուրբ ազգին կոտորեցին ու մատնեցին հրի՛,սրի՛,

Օսմանն իր սև գործով ցնծաց և տեր կանգնեց Հայոց Հողին:

Հարյուր տարի աղոթեցինք,պահանջեցինք մենք ազգովի, որ հայի բռնության գինը թուրք ոսոխը թանկ վճարի:

Կոտորածն էր Հայոց վիշտը,մեր արյունը պղտորեցին,

Շիթ -շիթ հորդաց մեր արցունքը,մեր գետերը ցամաքեցին,

Սուրբ Հայրենիք կորցրեցինք,

բայց ուժ գտանք նոր հավատքով,

որ Արցախի հողը փրկած՝ մենք կհյուսենք նոր պատմություն:

Ազատությու՜ն մենք գոչեցինք, անկախացանք,որ լավ ապրենք,

Բայց ի՞նչ տեսանք մեր փուչ կյանքում, մի՞թե սա էինք երազել:

Այսօր էլ ենք ազատ ապրում, բայց մեր հոգին անազատ է,

Խղճուկ են մեզ դրսում կարծում,

Մեր երկիրն էլ ՝ աղքատ,անտեր:

Ցավոք դա է մեր պատկերը,

մենք մեզ մեր մեջ ենք սպանում, ամեն աթոռին նստողը երկրի տերն է իրեն կարծում:

Մի՞թե դա դուք չեք նկատում, երբ կարգում եք պաշտոններում,

Ամեն մեկը իր սև գործը ազգիս գլխին է շպրտում:

Դուք վերևն եք,մենք՝ ներքևը, սակայն մենք էլ ենք մարդ կոչվում,

Ի տարբերություն աթոռի՝ մենք արդար կյանքին ենք ձգտում:

Կյանքում գոնե գեթ մեկ անգամ թողեք հաստլիկ «լափողներին» և տեր կանգնեք ժողովրդին, որոնք մատնվել են սովի:

Ախր դուք էլ զենք եք բռնել ու զինվորն եք եղել երկրի,

Անքուն գիշերներ եք տեսել, կարոտ եղել մոր համբույրին:

Դուք էլ զավակների հայր եք, պապ եք սիրելի թոռների, մի՞թե դժվար է երկիրը կյանքի կոչել հանուն ազգի:

Դե ուրեմն հրամայեք, որ ետ կանգնի ողջ տեխնիկան, այնտեղ ապագայի լույսն է,

Դուք մի դրդեք նրանց մահվան:

Ոստիկանն էլ իմ եղբայրն է, ում հասցեին խոսք է հնչում,

Հայհոյանքի և անեծքի վատ բառերն իմ սիրտն են խոցում:

Դե ուրեմն հայտարարեք ի լուր աշխարհասփյուռ ազգի,

Որ չի թափվի հայրենիքում Սուրբ արյունը մեր հայերի:

Վաղվա օրը սգի օր է՝ Հայոց անդառնալի վշտի,

քանի ուշ չէ ՝ հրամայեք, որ զերծ մնան բռնությունից:

Ամենքն իրենց սև գործն արին, սակայն Ձեզ կոչեցին «չարիք »,

Հաստավիզ «պետերը լափող », որ նստել են ազգիս գլխին:

Ու՞մ է պետք յուր եկեղեցին, կամ գմբեթը խաչով օծված, երբ ժողովրդից գողացած հացի փողով է կառուցված:

Ու՞մ է պետք ազգն անտուն,անգործ, երբ փող չունի անգամ դեղի,

Մինչ օլիգարխն իր բիզնեսը մեծացնում է տարեց տարի:

Սա է նկարագիրը երկրիս և ցավերը ժողովրդիս,

Եթե ուզում եք աշխատել, ուրեմն մաքրեք այն հիմքից:

Գյուղապետ ու ծանոթ մարզպետ, վարչության պետ ու նախարար, դեպուտատից էլ չխոսեմ, Ձեզ դարձրին «թշնամի մարդ»:

Աննա ՍԱՀԱԿՅԱՆ

23.04.2018 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30