Բժիշկ, ստոմատոլոգ Միսակ Բադալյանը այսօր 11:30 բռնության է ենթարկվել՝ ֆեյսբուքի իր էջում գրառումներ կատարելու համար եւ այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:
Aravot.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նրանից: «Դրանք քաղաքացիական հագուստով մարդիկ էին: Մինչ այդ, իմ ֆեյսբուքյան էջում հայտնվել էին նրանց նկարները, նրանք հանրության նկարներում էլ կային՝ նշումներով, որ այս մարդիկ մարդկանց գողանում, տանում-ծեծում են՝ առանց պետհամարանիշների մեքենաներով: Նրանց նկարները էլի էին հրապարակվել սոցցանցերում, մի քանիսն էլ ես էի այդտեղից վերցրել:
Նրանք եկան ինձ մոտ ու լկտի ձեւով՝ հարցրին, թե ճանաչո՞ւմ եմ իրենց, որ նման գրառումներ եմ կատարում: Ես ասացի, որ եթե իրենք հանրությանը ծանոթ եք որպես այդպիսի մարդիկ, ուրեմն լավ եմ արել, որ նման գրառումներ եմ արել: Դրանից հետո մի քանի հոգով հարձակվեցին վրաս ու ծեծեցին»,-ասաց ստոմատոլոգը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կատարվածի առնչությամբ դիմել է նաեւ ոստիկանություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Միսակ Բադալյանը: