Հարգելի բարեկամ
Թույլ տվեք իբրև այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների արձագանք` Ձեր լրատվամիջոցով հետևյալ առաջարկությունն անել:
Հանրապետությունում տիրող իրավիճակից դուրս գալու համար առաջարկում եմ անցկացնել ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ: Կարծում եմ` սա այն փոխզիջումային տարբերակն է, որի անհրաժեշտության մասին խոսում են բոլորը: Իշխանությունը պետք է ընդունի, որ առանց զիջումի չի կարող հանդարտեցնել փողոց դուրս եկած մարդկանց, և այդ խելամիտ ու արժանապատիվ զիջումը ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է: Դժգոհող ժողովուրդը պետք է համաձայնի, որ առանց զիջումի չի կարող արդյունքի հասնել, և վերջնանպատակը մոտեցնելու համար հարկավոր է պայքարի եղանակը փոխել: Իսկ պայքարի խելամիտ շարունակությունը ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է: Այս ճանապարհով միայն ժողովուրդը կարող է խաղաղ միջոցներով փոխել իր համար մերժելի վարչապետին: Այսքանը, ասվածը մանրամասնելու ժամանակը չէ: Առաջարկությունն ընդունելու դեպքում կողմերն իրենք կարող են մշակել դետալները:
ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս