Քիչ առաջ ազատ արձակված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մեծի պողոտայում միացավ բազմամարդ երթին: Ցուցարարներն իրար հրելով, հարվածելով, հերթ չտալով մոտենում են նրան, փաթաթվում, համբուրում: «Թողեք պաչե՜մ»,-բղավեց մի կին ու մոտեցավ Փաշինյանին:
Փաշինյանը ցուցարարների հետ թեւանցուկ եղած քայլում է: «Հաղթելու ենք»,-բղավում են ցուցարարները, մեքենաների ազդանշանները չեն դադարում:
«Կնայենք՝ ովքե՞ր են հիմա դեռեւս անազատության մեջ, նրանք բոլորն ազատ կարձակվեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մեկուսացած եմ եղել, չգիտեմ՝ հիմա ով է բանտում: Կճշտեմ»,-հավելեց նա:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի ճնշման արդյունքում իրենց ազատ արձակեցին. «Որովհետեւ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել, իշխանությունն այլեւս պատկանում է ժողովրդին»:
Նա ընդգծեց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեցնի այսօրվա հանրահավաքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ