Քիչ առաջ ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մեր գործող տրամաբանությունը չի փոխվել, մեր հայրենակիցներին հրավիրում ենք այսօր երեկոյան Հանրապետության հրապարակ: Առաջիկա անելիքների մասին նա նշեց. «Հիմա կծանոթանամ իրավիճակին, որից հետո որոշումներ կկայացնեմ»:
Պատգամավորը հավելեց,-«ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան»,-ապա հավելեց, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մասին եւս հանրահավաքում կհայտարարի: «Այդ թեմայով երեկոյան իմ ելույթում կասեմ»,-հայտնեց նա:
Ազատ են արձակվել նաեւ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ