Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի խորհրդի անդամ և Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Դեյվիդ Թրոթը (հանրապետական, Միչիգան), Սուրբ Աստվածածին հայաստանյայց առաքելական եկեղեցու քահանա տեր Հովսեփ Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և ԱՄՆ-ի Հայաստանյայց եկեղեցու թեմական պատվիրակ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակության արարողությանը նախորդ շաբաթ
Վաշինգտոն – Ապրիլի 21-ին 102 կոնգրեսականների կողմից ստորագրված երկկուսակցական նամակ է ուղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով նրան հաստատել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Թրոթը (հանրապետական, Միչիգան), Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Վալադեյոն (հանրապետական, Կալիֆորնիա), փոխնախագահներ կոնգրեսականներ Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա) հետ միասին նամակն էին հեղինակել՝ հորդորելով Սպիտակ տանը պատվի արժանացնել մարդու իրավունքների պաշտպանության Միացյալ Նահանգների պատմական առաջնորդմամբ և հաստատել Հայոց ցեղասպանությունը:
Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է. «Ի նշան զոհերի հիշատակի հարգանքի և ցեղասպանության կանխարգելման մեր պարտավորվածության կրկնապատկման՝ խնդրում ենք Ձեզ հավուր պատշաճի հիշատակել ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի հիշատակության օր»:
Կոնգրեսականները մատնանշում են այս հանցագործությունից փրկվածների փրկությանն օգնելու մասին ամերիկյան պատմության նշանավոր էջերը և թե ինչպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն օգնեց ժամանակագրել Ցեղասպանությունը 1915թ.: Նամակում նաև հղում է կատարվում Հայոց ցեղասպանության հաստատման վերաբերյալ Միացյալ Նահանգների պատմական արձանագրությանը: «Ցեղասպանության այս ճանաչված փաստի՝ Ամերիկայի կողմից ազնիվ և ճշգրիտ հիշատակության առաջնորդմամբ դուք կկանգնեք նախագահ Ռեյգանի կողքին, ով 1981թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ու Էյզենհաուերի վարչակազմի, որ նույնն արեց 1951թ. Արդարադատության միջազգային դատարան դիմումով: Ներկայացուցիչների պալատը ևս հիշատակել է Հայոց ցեղասպանությունը 1975թ. H.J.Res.148 և 1984թ. H.J.Res.247 բանաձևերի միջոցով:
Նախորդ շաբաթ, չորեքշաբթի օրը Հայկական հարցերով հանձնախմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության արարողություն էին հյուրընկալել՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ:
«Ամերիկայի հայկական համագումարի անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին Հայոց ցեղասպանությունն աներկբա հաստատելուն ուղղված նրանց շարունակական նվիրվածության համար», – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ավելի վաղ այս ամիս, Հայկական ազգային ինստիտուտը (ANI) 24 ցուցանակներից բաղկացած թվայնացված ցուցադրություն էր գործարկել, որտեղ ներկայցվում է ԵՄՔԱ (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցացիա / YMCA) և Ամերիկյան մարդասիրական օգնության աշխատանքը Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920թթ) օրոք: Ցուցադրությունը գլխավորապես ներկայացնում է Ջոն Էլդերին և Ջեյմս Էրրոլին, ովքեր 1918թ. հունվարին ժամանեցին Երևան՝ ԵՄՔԱ կենտրոն բացելու:
«Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին լքել, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ տասնյակ հազարավոր հայեր կմահանային սովից, եթե օգնության ծրագրերը դադարեցվեին: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերի օգնության տրամադրումը: Այսպիսի անձնազոհ հերոսությունը պետք է գնահատվի», – հայտարարել է ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը:
Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրություն