Իմ սերունդը հաղթեց պատերազմը՝ մեր լուսավոր նվիրյալների կյանքի գնով: Բայց իմ սերունդը չկարողացավ հաղթանակած երկրին հատուկ հպարտությամբ ստեղծել արժանապատիվ երկիր:
Տարիներ շարունակ մեր երկրի անվտանգությունը հանձնել ենք 18-25 տարեկան տղաներին, որոնք սահմանին կանգնած պահում են մեր երկիրը. Ապրիլյան պատերազմը վկա:
Հիմա հրապարակում են նույն 18-25 տարեկանները… Նրանք տեր են կանգնում մեր խեղճացած ու թալանված երկրին… և փառք Աստծո:
Լիլիթ Արզումանյան, բանասիր. գիտ. դոկտոր. ՀԳՄ անդամ