«Այսօր տասնյակ-հազարավոր քաղաքացիներ փողոցներում խաղաղ՝ ապակենտրոն, առանց որեւէ մեկի առաջնորդության, իրականացնում են երթեր: Նմանատիպ ցույցեր նաեւ մարզերում են ընթանում: Տեղեկացա, որ Վանաձորում, Իջեւանում մարդիկ փակել են մայրուղիները»,-Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով քիչ առաջ հայտարարեց պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ նորից փոխանցում է շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել խաղաղ բողոքի գործողությունները:
«Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երեւանի ձերբակալվածների պահման վայրում: Անազատության մեջ են նաեւ պատգամավորներ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ՔՊ անդամ եւ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Լեւոն Բարսեղյանը»,-հայտարարեց պատգամավորը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ