Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կատարվող իրադարձությունները, Նիկոլ Փաշինյանի ձերբակալության հարցը՝ ԵԽԽՎ-ում

Ապրիլ 23,2018 14:53

Ստրասբուրգում այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պարոն Մարուքյանը ԵԽԽՎ լիբերալ դեմոկրատների քաղաքական խմբի նիստին հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն առևանգված է, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ղեկավարությունը հրաժարվել է հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու՝ Էդմոն Մարուքյանի առաջարկությունն  ընդունել: Իր ֆեյսբուքյան էջում Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ աբսուրդ է, որ ԵԽ անդամ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրաժարվում են հրատապ քննարկում անցկացնել, մինչդեռ Սիրիայի հարցով, որն, ըստ էության ԵԽ անդամ երկիր չէ, հրատապ քննարկում  է նշանակված:

Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ Ստրասբուրգից ինքն այսօր կվերադառնա Հայաստան, չի մասնակցի ԵԽԽՎ հետագա նիստերին, իսկ ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն, ըստ Էդմոն Մարուքյանի տեղեկությունների, Ստրասբուրգում չեն. վերադարձել են ՀՀ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30