Այս պահին սեւանցիները եւ հարակից գյուղերի բնակիչները դեռ փակ են պահում Սեւան-Երեւան մայրուղին՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին, որոնք այս պահին կալանքի տակ են:
Նրանք ձեռքի հետ էլ սոցիալական խնդիրներ են բարձրացնում, որոնք իրենց ներկայացմամբ, տարիներ շարունակ չեն լուծվել:
«Աշխատանք չկա, ինչո՞վ ապրենք: Ֆիգուրայով են ուզում, ինչ անեմ, կտրեմ, փոխեմ ֆիգուրաս, որ գործի ընդունեն, աղջիկը որ ֆիգուրա չունի՝ գործի չեն ընդունում, այ սենց օրենքներ են Հայաստանում: Ֆիգուրայով են ուզում, որ իրանց հետ ֆռֆռա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ