Գարեգին Նժդեհի հրապարակում (3-րդ մասի հրապարակ) բազմամարդ հավաք է ընթանում: Հրապարակի հարակից փողոցներում երթեւեկություն չկա, հանրային տրանսպորտը չի աշխատում: Ցուցարարների շարքերում մեծաթիվ դպրոցականներ կան, որոնք դասադուլ են հայտարարել:
Ցուցարարների մի մեծ խումբ այս պահին շարժվում է Բագրատունյաց փողոցով, որի հարակից փողոցներում եւս երթեւեկությունը փակ է: Չարբախի շուկայի հատվածում՝ Շիրակի եւ Շարուրի փողոցներում եւս երթեւեկություն չկա:
Մի քանի տասնյակ բեռնատարներ եւ մեքենաներ փակել են Արտաշիսյան փողոցը: Զուգահեռ, զինվորների մասնակցությամբ բազմամարդ երթ է ընթանում, որը եւս մոտենում է Գարեգին Նժդեհի հրապարակին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ