«Ո՞ր մի երկրում նախագահին կարող են ասել՝ դու արի ստեղ՝ ինձ հետ հանդիպելու եւ ինքը կգնա: Չեմ կարծում, որ որեւէ նման երկիր կարող եք ինձ հիշեցնել: Կամ վարչապետին՝ ասել՝ դու արի էստեղ, այս ժամին, այս ձեւաչափով»,- պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր ցանկությունները կատարվել են, բայց որեւէ երկխոսություն մամուլի միջոցների ներկայությամբ չի կատարվում: Ասաց՝ փաստորեն, մերժվեց երկխոսության առաջարկը. «Ի՞նչ հետո: Հետո, դուք լսեցիք հանրապետության նախագահի եւ ԱԺ նախագահի ուղերձները, որտեղ նորից խոսվում է երկխոսության մասին: Դրանց հետեւեցին միջազգային կառույցների արձագանքը, որտեղ նորից խոսվում է երկխոսության մասին: Բայց պետք է լինի փոխադարձ բարի կամք եւ ցանկություն»:
Էդվարդ Նալբանդյանն ասաց նաեւ, որ իր հետ հանդիպումներում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները համաչափ, առավել քան զուսպ են գնահատել այն մոտեցումը, որը ցուցաբերվել է իրավապահների կողմից այս օրերին: «Մի քանի դեսպաններ հրապարակային ասացին այդ մասին: Որեւէ դեսպան հակառակը չասաց»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը 38 հայտարարությամբ է այս օրերին հանդես եկել եւ մատնանշել, թե ՀՀ օրենսդրության ո՞ր դրույթներն են խախտվել: «Բացի մասնակիցներից, կան նաեւ այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքն էլ հարգել: Չեմ կարծում, որ որեւէ երկրում թույլատրելի կլիներ՝ ներխուժել դպրոցներ եւ աշակերտների դիմաց հայհոյել ուսուցիչներին, գործադուլի կոչ անել: Բա էդ ուսուցիչները հետո ո՞նց են դասավանդելու»,- ասաց նախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այո, այդպիսի երկիր գոյություն ունի պարոն Նալբանդյան Էդուարդ (ես Ձեզ կարող եմ հիշեցնել, եթե այդ աստիճանի մոռացկոտ էք) եւ այդ երկիրը Ֆրանսիան է….
Ով ով բայց կարծում եմ Դուք պետք է որ դա լավ իմանայիք:
Շարունակելի…..