«Տեղը հայտնի է, փաստաբանը ներգրավված է: Համենայնդեպս, ինձ իրավապահ մարմինները նման տեղեկատվություն են տվել»,- քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ օրինաչա՞փ է, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից մինչ այս պահը հայտնի չէ նրա պահման վայրը, ընտանիքի անդամներն էլ տեղյակ չեն:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի կոնկրետ տեղին. Դավիթ Հարությունյանն ասաց. «Կոնկրետ տեղը ես չգիտեմ: Ընդամենը հարցրել եմ՝ ներգրավված է, արդյոք փաստաբան եւ ընտանիքի անդամները տեղեկացված են, ինձ պատասխանել են, որ այո՝ փաստաբանը ներգրավված է, որպես պաշտպան եւ համապատասխան գործողություններ են իրականացվում: Ավելի ճշգրիտ, ձեզ կարող են իրավապահ մարմինները պատասխանել, որոնք չեն ենթարկվում արդարադատության նախարարությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ