Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը. մարզիկներ

Ապրիլ 23,2018 14:02

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Չենք կարող անտարբեր լինել այս օրերին մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Անշուշտ, Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Խնդիրներ, որոնց հաջողությամբ հաղթահարումն էականորեն պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի ակտիվ, համակողմանի ու արդյունավետ ներուժի համադրմամբ՝ ուղղված հանրային կյանքի տարբեր ոլորտներում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը: Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով:

Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ուստի կոչ ենք անում կառուցողական շփումներով սկսել արդյունավետ համագործակցության մթնոլորտի ձևավորումը՝ ծավալելով կառուցողական երկխոսություն և ձևավորելով փոխվստահության մթնոլորտ:

Վստահ ենք, որ հանրության քաղաքացիական անհնազանդություն հայտարարած շերտերը սթափ կգիտակցեն հնարավոր մարտահրավերների առաջացման վտանգը, իսկ իշխանական կառուցները խելամիտ զիջումների միջոցով հնարավորություն կստեղծեն հարթել ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ գործելով բացառապես ի բարօրություն Հայաստանի, Արցախի և ի սփյուռս հայության այսօրվա և վաղվա օրվա:

Դերենիկ Գաբրիելյան

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 

Հօկսեն Միրզոյան

Օլիմպիական չեմպիոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30