Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Ե՞րբ եւ ո՞ր հավաքները կարող են դադարեցվել

Ապրիլ 23,2018 13:43

«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների իրավունքը ճանաչում է եւ հետամուտ է լինելու այդ իրավունքի հարգմանը»,- քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ միաժամանակ, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ եւ նախատեսում են որոշակի գործընթացներ՝ օրինականության պահպանման համար: Ասաց՝ վերջին օրերին այդ գործընթացները չեն պահպանվել:

«Չնայած դրան, անգամ ոչ օրինական՝ առանց իրազեկման հավաքները, եթե դրանք խաղաղ են, կարող են իրականացվել, ոստիկանները այդ իրավունքի իրականացմանն աջակցում են, բայց սա չի նշանակում, որ պատասխանատվություն չի առաջանում»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ միաժամանակ կան դեպքեր, որ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվի: Դա այն դեպքերն են, որ անհամաչափ խախտվում են այլոց սահմանադրական իրավունքները եւ հանրային շահերը: «Եթե հավաք կամ երթ է անցկացվում, բնական է, որ ճանապարհային, հետիոտնային երթեւեկությունը կարող է խաթարվել, սա երկրորդային էֆեկտ է, որը անհամաչափ չի սահմանափակում այլոց իրավունքը, բայց երբ հավաքի նպատակն է՝ պարալիզացնել երթեւեկությունը՝ սա անհամաչափ սահմանափակում է: Գիշերային ժամերին անհամաչափ աղմուկը, որը կարող է իրականացվել շենքերի բակերում եւ այլն, կարող է դիտարկվել այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակում»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Երեկ ոստիկանությունը որոշում է կայացրել՝ դադարեցնել այն հավաքները, որոնք այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակում են: Նման որոշում կայացնելուց հետո հավաքը պետք է դադարեցվի եւ ոստիկանության որոշմանը չենթարկվելու ցանկացած քայլ՝ քրեորեն պատժելի է:

Նախարարն ասաց, որ երեկ հանրահավաքում հնչել են միայն խաղաղ հավաքի կոչեր: Ինքը դա ողջունում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30