Հինգ հազարից ավելի վանաձորցիներ այս պահին գտնվում են Հայքի հրապարակում: Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ պահանջելով իշխանափոխություն: Այստեղ են գտնվում քաղաքում գործող կարի ֆաբրիկաների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, շուկայի աշխատակիցներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ցույցի մասնակիցները մի պահ Հայքի հրապարակից երթով շարժվեցին դեպի Թումանյան հրապարակ, այնուհետեւ Մոսկովյան փողոցով կրկին բարձրացան Հայքի հրապարակ: Տեղում են ոչ միայն ոստիկանները, այլ նաեւ շտապօգնության աշխատակիցներ:
Վերջին 30 րոպեի ընթացքում վատացավ մի քանի քաղաքացիների ինքնազգացողությունը: Այս պահին քաղաքացիները շարունակում են միանալ ցուցարարներին, ցույցեր են իրականացվում նաեւ մարզի տարբեր համայնքներում: Տարեցների պատմելով՝ սա Վանաձորում նմանը չունեցող ցույց է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ