Այս պահին փակ է Սեւան-Երեւան միջպետական ճանապարհը: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը փորձում է ցուցարարներին համոզել՝ բացել ճանապարհը եւ, եթե ուզում են իրենց ձայնը բարձրացնեն, գնան Երեւանում ցույց անեն՝ ինչպես մյուսները. «Ժողովուրդ ջան խնդրում եմ, բացեք ճանապարհը»:
Սակայն սեւանցիներն անդրդվելի են, չեն համաձայնում՝ ասելով, որ այդ տեղ, որտեղ կանգնած են՝ իրենց բաժին Երեւանն է՝ «էս էլ մեր օֆիսն ա, ոչ մի տեղ չենք գնում»:
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ