«Լավագույն մանկավարժ» ՀԿ խորհրդի հայտարարությունը
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպությունը խիստ անհանգստացած է վերջին օրերին ՀՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որին ներգրավված են նաև մեծ թվով անչափահասներ: Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով հորդորում ենք անչափահասներին զերծ պահել վտանգավոր կուտակումներին և հավաքներին մասնակցելուց, անթույլատրելի ենք համարում ուսումնական գործընթացի խաթարումը և դպրոցականների ընդգրկումը զանգվածային ցույցերին և երթերին:
«Լավագույն մանկավարժ» ՀԿ խորհուրդ