ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «ՀՀ գլխավոր դատախազին դիմելու եմ, որպեսզի հետ վերցնի պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը»:
Նա նշեց. «Այս պահին գնում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որ լուծում գտնենք»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց. «Լուծման միակ տարբերակը երկխոսությունն է»: Այնուհետև մանրամասնեց. «Մենք մեր ընտանիքի բոլոր խնդիրներն ի վիճակի ենք լուծել՝ իրար հետ խոսելով, երկխոսելով, բանակցելով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ