Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներին խաղաղ ցույցի ժամանակ բռնության են ենթարկել:
Aravot.am-ը բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից մեկնաբանություն խնդրեց կատարվածի վերաբերյալ:
«Բժշկականի որոշ ուսանողներ այսօր սեփական նախաձեռնությամբ դասի չեն ներկայացել: Ըստ իրենց տեսակետի, նրանք այդ կերպ փորձում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել: Ինչ վերաբերում է բռնության վերաբերյալ հարցին, անընդունելի ենք համարում ոչ միայն բժշկի, ապագա բժշկի, այլեւ յուրաքանչյուր մարդու հանդեպ բռնության որեւէ դրսեւորում»:
Նա նաեւ հավելեց, որ դասապրոցեսը շարունակվում է, քառասունից ավելի տոկոս հաճախումներ ունեն. «Սովորաբար ժամը տասներկուսից հետո՝ հաճախումները շատանում են, քանի որ մինչեւ տասներկուսը դժվար է համալսարան հասնելը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ