Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարներ. «Ակամա չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառակտիչ հոսանքների համար»

Ապրիլ 23,2018 13:00

Արտերկրում բնակվող մի խումբ հայազգի գործարարների կողմից

Վաղն ապրիլի 24-ն է, և հարյուր հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ազգային սրբավայր Ծիծեռնակաբերդում: Ոչ ոք իրավունք չունի մեր սրբադաս նահատակների հիշատակման արարողութ­յունը շեղել այլ ուղղությամբ:

Հիշենք` «Հողերը մե՛րն են, մե՛րը» ազնիվ կոչն էր, որ 1965 թվականի ապրիլի 24-ին Երևանում համախմբեց հարյուր հազարավոր հայորդի­ների, ովքեր վերստին ապացուցեցին իրենց` ազգային ինքնութ­յան ու հիշողու­թյան իրավունքը: Հետևենք նրանց օրինակին, ինքներս մեզ հարվածելու փոխարեն` մեր միասնական պահանջն ուղղենք ԱՄՆ-ին, Եվրոպական Միությանն ու Ռուսաստանի Դաշնութ­յանը` վերահաս­տա­տելու հայ ազգի պահանջատիրությունը մեր Մեծ Հայրենիքի նկատմամբ:

Կոչ ենք անում չանտեսել վերջին երեսուն տարիների ընթացքում արյան և չարչարանքի գնով հայկական պետականության ձեռքբերածը և, ակամա, չդառնալ գործիք օտար թշնամական կամ ներքին պառա­կտիչ հոսանք­ների համար: Իսկ, տարիների ընթացքում կուտակ­ված ազգային եռանդը, հորդորում ենք ուղղել կառուցողական համատեղ աշխատանքի և հավակ­նոտ ազգային ծրագրերի իրականացմանը:

Հանուն Հայրենյաց`

Վարտան Սիրմակես

Հրաչ Կապրիելյան

Արդեն Սելլեֆյան

Հարութ Միսիրյան

Վարտկես Կնաջյան

Հայկ Հովհաննիսյան

ՍարկիսԿամբուրյան

ՄարտիկԱբրիմիյան

ՍաքոԱբրիմյան 

ՀրանտԳուլյան

ԴավիթՄելյան 

ՊերճԳոքբերգ 

ՆիկոՅագան 

ԱբրահամՕդեմիս

Սևակ Արծրունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30