Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Երթին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ

Ապրիլ 23,2018 12:17

Քիչ առաջ անակնկալ կերպով քաղաքացիների երթին միացան զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ: Այժմ երթն ընթանում է Խանջյան փողոցով:

Հարցին՝ իրենք ո՞ր զորամասից են, զինծառայողները չպատասխանեցին, միայն հայտարարեցին, որ իրենք իրենց ժողովրդի հետ են:

Նրանք հրահանգ ստացան, որ չպատասխանեն ոչ մի հարցին, այդ պատճառով պարզ չէ, թե հիմա նրանք ծառայության մեջ են, թե ոչ:

Չնայած բոլորը լուսանկարներում էին նրանց` սակայն որոշ զինվորներ խնդրում էին չլուսանկարել եւ չտեսագրել` սահմանին լարվածությունը բացառելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելիս։ 

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար՝ թե իշխանության կողմից, թե ընդդիմության, պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30