Քիչ առաջ Ազատության հրապարկից մեկնարկեց Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների երթը:
Երթի կազմակերպիչ տղաներից մեկը հայտարարեց. «Մենք չենք գնում ճանապարհներ փակելու, կռիվներ հրահրելու, գնում ենք օգնելու ժողովրդին: Մենք պիտի գնանք ոստիկանին ասենք, եթե հարվածում ես, մեզ հարվածիր, բայց չփորձես մեր եղբորը, քրոջը: Եթե տեղեկություն ունեք, որ որևէ տեղ որևէ ոստիկան քաղաքացի է ծեծում, կամ վատ է վերաբերվում, ասեք, որ շարժվենք այդ ուղղությամբ»:
Տղաները տեղեկություն ստացան, որ Շրջանայինում ոստիկանները քաղաքացու են հարվածել: Ուստի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները հայտարարեցին, որ շարժվում են այդ ուղղությամբ:
Տղաները վստահեցրին, որ իրենց նպատակն է լինել քաղաքացիների կողքին և հանդարտություն ապահովել: Կազմակերպիչներից մեկը հայտարարեց. «Մենք՝ ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներս, առանձնացած քայլելու ենք երթով, որ խորհրդանշական դարձնենք կարգապահ զինվորի կերպարը: Եվ այն հարգանքը, որ կա ապրիլյան քառօրյայի մասնակիցների նկատմամբ, չեմ կարծում, որ այսքանից հետո որևէ ոստիկան փորձի մոտենալ այդ տղաներին: Եթե նման բան լինի, ուրեմն դա աշխարհով մեկ չգիտեմ՝ ինչ կդառնա»:
Քառօրյայի մասնակիցների հետ են նաև զոհված տղաների մայրեր, տղաներ, որոնք գտնվում են բուժման փուլում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դեմագոգ ու դատարկաբան հայտարարություններ ու բամբասանքներ տարածելու փոխարեն՝ իմաստավոր լուրեր հրապարակեք