Այսօր վաղ առավոտից Վանաձորի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ եւ ուսումնական հաստատությունների երեխաներ դուրս են եկել գործադուլ եւ դասադուլ են անում: Նրանք քաղաքի տարբեր ծայրերից երթով շարժվում են դեպի Հայքի հրապարակ:
Մեզ հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից նշեցին, որ տնօրինությունն իրենց վախեցրել է եւ թույլ չի տվել գործադուլ անել, սակայն իրենք դուրս են եկել գործադուլի՝ լքելով հիմնարկը:
Այս պահին Հայքի հրապարակում հազարավոր քաղաքացիներ են հավաքված եւ քայլելով շարժվում են դեպի Թումանյան հրապարակ:
Մի քանի դպրոցներից ահազանգ է ստացվել, որ տնօրինությունը փակել է դռները եւ երեխաներին թույլ չեն տալիս դուրս գալ:
Այս պահին Վանաձորում իրավիճակը անվերահսկելի է, ոստիկանները չեն կարողանում ոչինչ անել:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ