Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանն «անիմաստ է» համարում վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին «խոսակցությունները»։
«Ազատություն». – Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը գնա զիջումների և հրաժարական տա։
Գալուստ Սահակյան. – Բայց ո՞ւմ գնա զիջումների, ես էդ չեմ հասկանում։ Այսինքն՝ եթե 10 հազար հոգի, 5 հազար հոգի հավաքվում են, մարդը պետք է գնա զիջումների՞։
«Ազատություն». – Դուք կարծում եք, որ 10 հազար մա՞րդ է այնտեղ հավաքված։
Գալուստ Սահակյան. – Լավ, թող լինի 15 հազար։
«Ազատություն». – 20, 30, 40 հազար մարդ չկա՞ այնտեղ, հարթակից 100 հազար թիվ էր հնչում:
Գալուստ Սահակյան. – Լավ, վերջացրեք, ես էդ 40 հազար միտինգներին մասնակցել եմ, 100 հազարին մասնակցել եմ։ Ի՞նչ է նշանակում 40 հազար մարդ է հավաքվել, էդ որտե՞ղ է հավաքվել, որ ես էլ չեմ իմացել։
«Ազատություն». – Հանրապետության հրապարակում նայե՞լ եք կադրերը, ուղիղ եթերում, չե՞ք հետևել։
Գալուստ Սահակյան. – Համենայն դեպս Հրապարակում 100 հազար մարդ հնարավոր չի հավաքել, առավել ևս 40 հազար մարդ։
«Ազատություն». – Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կգնա զիջման և հրաժարական կտա, ինչպես պահանջում են հրապարակում հավաքվածները։
Գալուստ Սահակյան. – Ես դա անիմաստ, անհիմն խոսակցություններ եմ համարում։ Ի՞նչ է նշանակում, դա չի կարող պատահել, լինել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հանրապետականների տխրահռչակ մենիշխանութիւնը մօտենում է իր տրամաբանական վախճանին: Սրանք չեն հասկանում, որ զիջումներն էլ են արդէն ուշ: Ձեր գնացքը գնաց: