«Ոստիկանները գործում են երկրի քաղաքական ղեկավարության հրահանգների շրջանակներում: Այս պահի դրությամբ կասկած չի կարող լինել առ այն, որ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելու վերաբերյալ համապատասխան հրաման ստանալու դեպքում ոստիկանները դրան զանգվածաբար չեն ենթարկվի: Սա եւս այս շարժման ղեկավարների առջեւ ծառացած լուրջ խնդիրներից մեկն է` կանխել ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ բիրտ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, քանի որ եթե շարժումը չմարի եւ շարունակի ծավալվել, ապա բախման հավանականությունը եւս գնալով կմեծանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ պատասխանելով արդեն մի քանի օր մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների համեմատաբար հանդուրժող պահվածքին:
«Առավոտ»
21.04.2018