Կորյուն-Հերացի խաչմերուկի մոտ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հարևանությամբ ոստիկանները գլխին հարվածելով մի քաղաքացու նստեցրին ոստիկանական մեքենա՝ բերման ենթարկելու համար: Factor.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին դիմադրում, սակայն մի քանի ոստիկաններ ստիպողաբար, հարվածելով նրան նստեցնում են ոստիկանական մեքենա:
Մեկ այլ ոստիկան էլ ոտքով հարվածում է փողոցով անցնող մեքենաներից մեկին: Այս միջադեպը տեսնելով՝ մի երիտասարդ փորձում է խառնվել, սակայն ոստիկաններից մեկը նրան հրելով հեռացնում է:
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ են կատարում Մաշտոցի պողոտայում, ուսանողները Իսահակյան-Աբովյան խաչմերուկից երթով շարժվում են դեպի Երևանի մյուս փողոցներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ