Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ մեծ թվով գյումրեցիներ, ստորագրահավաք սկսելով, պահանջում են ազատ արձակել երեկ Գյումրու հանրահավաքից հետո ձերբակալված ցուցարար-դասախոս Կարեն Պետրոսյանին։ Նրան ևս ձերբակալել են՝ մեղադրանք առաջադրելով ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Խուլիգանություն» կատարելը։
Գյումրեցի օգտատերերից մեկը կատակով նշել էր․ « Պարզվում է Թատերական հրապարակում լիքը խուլիգաններ կան, խաբար չենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ