Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այս գիշեր հանդիպել եւ զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, եւ ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,- նշեց Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մասնավորապես տեղեկացրել էր. «Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում»: