Aravot.am-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ուղի է տեսնում:
«Ավելի խելոք մարդիկ ասում են, թե ինչպես կհանգուցալուծվի: Ես լուծում մատնանշել չեմ կարող: Ուղղակի զգում եմ, որ միայն պետք է նստեն ու խոսեն, որ ժողովուրդը չգնա ինչ-ինչ բաների: Ախր շատ փուխր է մեր վիճակը:
Միակ լուծումն այն կլինի, որ նստեն խոսեն, համոզեն իրար: Պետք է իրար հետ ընդհանուր հայտարարի գալ, որովհետեւ վտանգավոր վիճակում ենք հայտնվել»,-ասաց Ճարտարապետների միության նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ