Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի այսօր

Ապրիլ 23,2018 07:54

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվել է և կշարունակվի ապրիլի 23-ին, ժամը 12:00-ին:

Պաշտպանական կողմը Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով Բարսեղյանի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութեր, և դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդ միջնորդությունը բավարարել է: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 14-ին նրա ելույթի եւ ապրիլի 16-ին ոստիկանների հետ բախման տեսագրությունների մասին է: Այս մասին ուղիղ եթերում հայտնել է Լեւոն Բարսեղյանը :

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Լեւոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Լուսանկարը՝ արխիվային

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30