Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկություն, որ նա գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում։
Հատուկ քննչական ծառայությունը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Միջնորդության մեջ, ըստ Լեւոն Բարսեղյանի՝ մասնավորապես նշված է, թե իր ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում ասել է. «Մեզ դիմակայություն է սպասվում, պատրաստ եղեք պայքարի, կռվի եւ անձնազոհության …»:
Լեւոն Բարսեղյանը նաեւ պատմեց, որ բերման ենթարկելիս իրեն խփել են:
«Ինչքան պետք է՝ կնստենք: Իսկ հետո բոլոր մեղավորներն են նստելու»,- ուղիղ եթերում հայտարարեց նա: