Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Գյումրու Վարդանանց հրապարակից բերման էին ենթարկել Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որին ձերբակալելու որոշում էին կայացրել ՀՀ Քր․ օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն կատարելը։
Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտությունների թեկնածու անձին խուլիգանության հոդվածով ձերբակալելու թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքերն աբսուրդային են, և այս հոդվածը իրենից ազատազրկում անգամ չի նախատեսում։ «Խուլիգանության տրամաբանությունը ցույցերի ընթացքում ինքնին անտրամաբանական է, ցույցը լռությամբ չեն անում, այն բողոքի ձայն է, անձինք բողոքում են, իսկ Ղարիբ Հարությունյանի դեպքում նա անգամ բողոքի ակցիա չի իրականացրել, միայն մեքենայի մեջ է եղել, նույնիսկ ազդանշան չի տվել», -ասաց փաստաբանը։
Քիչ առաջ դատարանը վճռել է ազատ արձակել Ղարիբ Հարությունյանին, իսկ Գյումրու Թատրոնի դիմացից ցույցին ելույթ ունեցող Կարեն Պետրոսյանին, որը նույնպես տնտեսագիտական համալսարանի դասախոս է, գիտությունների թեկնածու, բերման են ենթարկել։ Այժմ նրան ձերբակալելու որոշում են ընդունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ