Այսօր Աշոցքի և տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Ղազանչիի, Սեպասարի, Զույգաղբյուրի և մյուսների բնակիչները մոտ 4-5 ժամով փակել էին Գյումրի-Աշոցք-Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանափոխություն։ Վրաստանից դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում եղել են ազգությամբ վրացիներ, համբերատար սպասել են՝ հայտարարելով՝ ինչքան ձեզ պետք է, կսպասենք։
Բնակիչները ցանկացել են ամբողջ օր փակ պահել ճանապարհը, սակայն այն բացելու հորդոր է ներկայացրել Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, որը ծնունդով Աշոցքի Սեպասար գյուղից է։
Մոտ 4-5 ժամ փակ պահելուց հետո, բնակիչները որոշել են վաղը նորից բողոքի դուրս գալ: Նրանք մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ դուրս կգան բողոքի այնքան ժամանակ, մինչև որ իշխանափոխություն լինի երկրում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև թեթևակի բախումներ, քաշքշոցներ են եղել։
Ցուցարարներից մեկը մեզ տեսանյութ ու լուսանկարներ է ուղարկել բողոքի ակցիայից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ