Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ վերաբերմունքից նեղված Միքայել Սրբազանը ժողովրդի պահանջով կմիանա ցուցարարներին (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2018 23:05

Այսօր Գյումրու պատմության մեջ տեղի ունեցավ թերևս ամենամարդաշատ հանրահավաքը․ Շիրակի մարզի, ինչպես նաև Վանաձորի տարբեր գյուղերից մարդիկ եկել էին Գյումրի՝ ցուցարարներին միանալու ու իշխանափոխության պահանջ ներկայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիում երթը գլխավորում էին Շիրակի թեմի հոգևորականները, նրանք առաջին շարքերում էին․ եկել էին հատուկ այն նպատակով, որպեսզի որևէ մի անախորժ միջադեպ տեղի չունենա ցուցարարների ու ոստիկաների միջև։ Շիրակցի հոգևորականներն այսօր տարբեր հավաքների ելույթներ են ունեցել՝ արտահայտելով նաև  իրենց անձնական կարծիքը կատարվող իրադարձությունների շուրջ։

Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի կայարան, կանգնեցին ոստիկանության «Կումայրի» բաժնի դիմաց՝ ոստիկաններին հորդորելով միանալ իրենց։ Նրանք նաև հիշեցրեցին, որ ավտոերթին մասնակցած և ոչ մի վարորդի իրավունք չունեն  խուլիգանության հոդվածով ձերբակալելու, ինչպես որ արել են Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանի դեպքում։

Այնուհետ նրանք շարժվեցին դեպի դատարան, որտեղ կանգնելով՝ դատավորից, որը պետք է քննարկի Ղարիբ Հարությունյանի խափանման միջոցը, պահանջեցին ազատ արձակել նրան։

Այստեղ երթևեկությունը կաթվածահար եղավ, մեքենաների վարորդները փակեցին փողոցը, ի նշան բողոքի՝ ազդանշաններ հնչեցնելով։

Ցուցարարները, որոնց թիվը երեկոյան զգալիորեն ավելացել էր, դարձյալ հավաքվեցին Թատերական հրապարակում։ Հավաքը վարող Կարեն Պետրոսյանը ցուցարարներին փոխանցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքերը։ Նա ասել է « կվերադառնամ, եթե ժողովուրդը ինձ պահանջի, եթե պետք  եմ ժողովրդին»։ Կարեն Պետրոսյանը հիշեցրեց նաև Ախուրյանում զինվորի հուղարկավորության հետ կապված դեպքը, որից հետո շատերը քննադատել էին Սրբազանին։ Կարեն Պետրոսյանը սա որակեց որպես խառնակիչների ձեռքի գործ։

Ցուցարարները հորդորեցին Սրբազանին միանալ իրենց՝ բացականչելով «Սրբազան, Սրբազան»։ Հիշեցնենք, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն  ամենանեղ պահերին միշտ եղել է  ժողովրդի կողքին, Ախուրյանում զինվորի հուղարկավորությունը եկեղեցական կարգով անցկացնելու խորհուրդ չտալուց ու այս պատճառով քննադատության արժանանալուց հետո, նա հրաժարվել էր թե՛  «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ  լինելուց և թե՛ հեռուստաեթերով հաղորդումների  մասնակցելուց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30